Դանիայի ընտրանու դեմ խաղալու ենք միայն հաղթանակի համար. Եդիգարյան


12:16 , 10 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հայաստան-Դանիա հանդիպման նախօրեին ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը նշել է, որ թիմին չեն անհանգստացնում կադրային խնդիրները:

Հիշեցնենք, որ որակազրկման պատճառով խաղին չեն մասնակցելու Յուրա Մովսիսյանն ու Ռոբերտ Արզումանյանը: Իսկ դարպասապահ Ռոման Բերեզովսկին չի կարող խաղադաշտ դուրս գալ վնասվածքի պատճառով:

«Առաջին անգամը չէ, որ մենք բախվում ենք կադրային խնդիրների: Սակայն մենք նպատակ ունենք և ջանք չենք խնայի այն իրականացնելու համար: Խաղալու ենք միայն հաղթանակի համար: Միայն այդ արդյունքը թույլ կտա մեզ պայքարելու աշխարհի առաջնության ուղեգիրը նվաճելու համար»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Եդիգարյանի խոսքերը: