12:10 , 10 սեպտեմբեր, 2013
Aysor.am-ը գրում է.
Քլիվլենդ նահանգի բնակիչ, 1.5-ամյա Անավ Ջեյքար անունով երեխան առանց սխալի կարողանում է քարտեզի վրա գտնել և ցույց տալ աշխարհի բոլոր երկրները:
Նրա մոր խոսքով` երեխան իր ընդունակություններով բոլորին զարմացրել է դեռ մի քանի ամիս առաջ: Մասնագիտությամբ բժիշկ մայրիկը երեխայի հետ սկսել է պարապել մի քանի ամիս առաջ և իր խոսքով` երեխան ամեն ինչ միանգամից ընկալել է:
Ծնողները նշել են, որ մեծ հույսեր են կապում երեխայի հետ և ցանկանում են, որ նա իր հասակակիցներից ավելի շուտ դպրոց գնա: