Կկարողանա՞ արդյոք Մխիթարյանն օգնել Հայաստանի ընտրանուն աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել. The Guardian


11:45 , 10 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Բրիտանական The Guardian-ը գրում է, որ Հենրիխ Մխիթարյանի օգնությամբ Հայաստանի հավաքականը պայքարում է Բուլղարիայի, Չեխիայի և Դանիայի ընտրանիների դեմ` աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու համար:

«Երեք ամիս առաջ հայերն առավելության հասան դանիացիների նկատմամբ 4:0 հաշվով` ապացուցելով, որ պայքարը դեռ առջևում է: Հենրիխ Մխիթարյանը, ով այդ ժամանակ մոտ էր «Լիվերպուլ» տեղափոխությանը, սակայն «Բորուսիա» տեղափոխվեց, այդ խաղում հիանալի գոլ խփեց:

Կկարողանա՞ արդյոք նա օգնել Հայաստանի հավաքականին հաղթել դանիացիներին և պատմության մեջ առաջին անգամ նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր պարզ կդառնա առաջիկայում»,- գրել է The Guardi