11:12 , 10 սեպտեմբեր, 2013
Ողջ համացանցն ու հայրենական լրատվական կայքերը այսօր ողողվեցին Հայաստան ներթափանցած նոր կրոնական աղանդի մասին տեղեկատվությամբ: Ի՞նչ խոսք, կարևոր է հասարակությանն իրազեկել սպասվող վտանգի մասին, սակայն այսչափ շատ իրազեկումը արդյոք մի քիչ հակառակ էֆեկտը չի՞ տալիս. չէ՞ որ ի վերջո երբ ամեն ակնթարթի նույն տեղեկատվությունն ես կարդում, ակամա հետաքրքրություն է առաջանում թեմայի նկատմամբ, ու ստացվում է, որ իրազեկումը ակամա վերածվում է վերջինիս քարոզչության կամ փիառի: Այս դեպքում մի հարց. իսկ որտե՞ղ գտնել իրազեկման ու փիառի սահմանները նման սխալներից հետագայում խուսափելու համար: Այլապես այդ նոր աղանդապետը մի բան էլ պիտի մեր լրատվականներին շնորհակալություն հայտնի այս կարգի պրոպագանդայի համար: