Հայտնի է Արայիկ Հարությունյանի հարցազրույցի օրն ու ժամը


17:57 , 5 օգոստոս, 2023

Artsakhpress.am-ը գրում է․

Արցախում անվտանգային ու հումանիտար իրավիճակի մասին և դրա կարգավորման նպատակով իրականացվող որոշ միջազգային ջանքերի միջանկյալ արդյունքների վերաբերյալ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցն Արցախի հանրային հեռուստատեսությանը կհեռարձակվի վաղը՝ օգոստոսի 6-ին` ժամը 20։30-ին, ինչպես նաև նախագահ Հարությունյանի ֆեյսբուքյան էջով։

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը և ավելացրեց, որ երկրի ղեկավարը խոսելու է ներքին և արտաքին մարտահրավերների մասին՝ հնարավորինս բաց անդրադառնալով վերջին շրջանում հանրության բարձրացրած հարցերին։

Առավել  մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։