Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը մայրաքաղաք Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության հարց չի քննարկել


18:44 , 4 օգոստոս, 2023

Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը մայրաքաղաք Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության հարց չի քննարկել։
Հետեւաբար․ բոլոր «լուրերը», թե իբր ՀՀԿ-ն դիտարկում է Արմեն Աշոտյանին առաջադրել Երևանի ավագանու ընդդիմության միասնական թեկնածու կեղծ են։
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը որեւէ մեկին ու այդ թվում Անդրանիկ Թևանյանին չի առաջարկել դիտարկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի թեկնածությունը։
ՀՀԿ քաղաքական օրակարգը հստակ է ու պարզ.
1. Կապիտուլյանտի հեռացում։
2. Արցախի հարցի հայանպաստ լուծում՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։
3. Հայաստանի ազգային պետականության պահպանում։