14:47 , 4 օգոստոս, 2023Որոշ մանրամասներ են հայտնի դարձել այն մասին, թե ինչ ներքին մթնոլորտ է տիրում Վարդապետյան Աննայի «օբյեկտում». համակարգի բարձրաստիճան աշխատակիցների, դատախազների հետ Վարդապետյան Աննայի հարաբերությունների միջև առկա ճգնաժամն այդպես էլ չի ավարտվում, ու նա փաստացի վերածվել է օտար մարմնի իր իսկ գերատեսչությունում: Նիկոլի ձեռքի տակ աշխատած այս սուբյեկտը մարդկանց ընտրողաբար է մոտենում՝ տոն տալով միայն նրանց, ում լավ է ճանաչում, որոնց իրեն մտերիմ է համարում, իսկ ահա հիմնական «սթաֆի» խնդիրները Աննային պրակտիկորեն չեն հուզում, շփումներն էլ սառն ու խիստ պաշտոնական են ստացվում՝ հաճախ գրավոր տեսք ընդունելով:
Աննայի բռնած դիրքը խոսում է նրա կոմպլեքսների մասին: Նա վախենում է, որ մի փոքր ավելի մարդամոտ լինելու դեպքում իր «գլխին կարող են նստել»: Նա հասկանում է, որ քանի դեռ համակարգն ամբողջությամբ չի լցրել յուրայիններով, նիկոլականներով ու թրքաբարոներով, իր համար այն շատ իմաստներով ռիսկային է, բայց թե ինչ օգուտ կամ վնաս կարող է այս ամենը բերել համակարգին, Նիկոլի աղջկա ընկերուհուն ընդհանրապես չի հուզում՝ ինչքան վատ, այնքան լավ սկզբունքով:
Այս ամենի հետևանքով Վարդապետյան Աննան դարձել է Դատախազության պատմության մեջ ամենաատելի գլխավոր դատախազը, որից համակարգում ուղղակի նողկում են՝ հարմար առիթի դեպքում, սակայն, երեսին կեղծավորաբար ժպտալով: