Գռզոն՝ Թուրքիայում ՀՀ դեսպան


13:58 , 4 օգոստոս, 2023

Մինչ միզապահության հետ խնդիրներ ունեցող Վաղոյի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում՝ նրա դիվանագիտական կարիերայի անփառունակ վախճանը գուժող, մամուլում հայտնվել են տեղեկություններ այն մասին, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում շռան Վաղոյին կարող է փոխարինել «հիվանդ» էրեխու տեր Արսենյան Գուգոն. կաշի փոխելու հարցում ոսկե մեդալակիր այս ՔՊ-ական օլիգարխը շուտով կարող է հասնել իր կյանքի մուրազին՝ դեսպանի աթոռին, որը նա խոստանում է ծառայեցնել Նիկոլի անձնական շահերին:

Արդյոք օլիգարխներին դեսպան նշանակելը կարո՞ղ է նոր մոդա դառնալ «նոր Հայաստանում», եթե այո, ապա հարց է ծագում՝ ո՞վ է հաջորդ դեսպանացուն: Այս իմաստով մեծ է գայթակղությունը՝ կարծելու, որ գուցե մի օր էլ Գռզոն արժանանա երկիր ներկայացնելու պատվին. ինչեր ասես, որ չեն կատարվի Նիկոլի Հայաստանում:

Անկասկած, Գռզոյի համար իսկական պատիվ կլիներ Թուրքիայում ՀՀ դեսպան նշանակվելը. նա մեծագույն սիրով ու առավելագույն արդյունավետությամբ կիրականացներ իր դիվանագիտական առաքելությունը՝ Հայաստանի թրքացումը 100 չէ, 1000 տոկոսանոց դարձնելով: Նա դա կաներ հանուն իր անվան, որ Հայաստանում բուծվելիք թուրքերի հետագա սերունդները սիրով ու ջերմությամբ հիշեն իրեն: Նա կաներ դա նաև հանուն դրամամոլության, որի բավարարամանն է նվիրել ի ողջ գիտակցական կյանքը:

Գուգոն ՌԴ-ում, Գռզոն Թուրքիայում արագ գլուխ կբերեին Հայաստանի արագ թրքացման գործը՝ փոխլրացնող դիվանագիտական միսիա իրականացնելով. Գուգոն կայրեր հայ-ռուսական կամուրջները, Գռզոն դիվանագիտական կամուրջներ կկառուցեր՝ ձեռքի հետ հավելյալ միլիարդներ գրպանելով ու Նիկոլին տեղը տեղին բավարարելով: Ճիշտ է՝ դրանից շատ կարճ ժամանակ հետո Հայաստան այլևս գոյություն չէր ունենա, բայց դե դա հո Գռզոյի տանձին չէ՞. նա խնձորի սիրահար է:

Փառահեղ դիվանագիտական կորպուս ունենք,այնպես չէ՞…