Ո՞րն է լինելու Հրաչիկի միսիան՝ Պապիկյան Սուրիկի տեղակալի պաշտոնում


13:11 , 4 օգոստոս, 2023

ՔՊ-ական Հայաստանում, ամենուրեք ու բոլոր ոլորտներում «խիարը թարս է աճում», «պոլի փետ լինի, մերը լինի» բանաձևը կիրառելի է անխտիր բոլոր հարթություններում: Սա, իհարկե, պատահական չէ. եթե ուզում ես քանդել որևիցե պետություն, ապա միակ բանը, որ խոշոր հաշվով պետք է անես, քաոս առաջ բերելն է, իսկ դրա ամենակարճ ճանապարհը ոչ կոմպետենտ մարդկանց լուրջ պաշտոնների նշանակելն է:

Հիմա, օրինակ, ինչ-որ մեկը կարո՞ղ է հոդաբաշխ բացատրություն ներակայցնել, թե նախկին քաղաքապետ «Կարգին Հայկոյի» նախկին տեղակալը ի՞նչ է շինելու Պապիկյան Սուրիկի գերատեսչությունում, եթե ոչ մի կենսագրական կամ գաղափարական կապ չունի «բանակ» կոչվող կառույցի հետ: Ի՞նչ է գտել Նիկոլը «գորշ մկնիկ» Հրաչիկի մեջ, որ չի ցանկանում նրանից հրաժարվել:

Նիկոլին ճանաչողները լավ գիտեն, թե ինչն է Նիկոլի համար ամենակարևորը. միակ կրիտերիան հավատարմությունն է, անձի կառավարելիության աստիճանն ու նեղմտությունը: Այս իմաստով Հրաչիկն իսկապես անփոխարինելի է, քանի որ նա ոչ միայն ունի այս բոլոր հատկանիշները, այլև նախքան Պաշտպանության նախարարի տեղակալ նշանակվելը, եղել է կոնկրետ Նիկոլի ձեռքի տակի աշխատողը՝ խորհրդականի պաշտոնում:

Ըստ երևույթին, Նիկոլի խորհրդական Հրաչիկը ՊՆ է գործուղվում՝ դառնալու Նիկոլի հավելյալ աչքերն ու ականջները՝ ոչ միայն ավելի լավ վերահսկելու անձամբ Սուրիկին, այլև՝ ամբողջ համակարգը: Նիկոլին համակարգում պետք են բանակի հետ կապ չունեցող, բայց իրեն հավատարիմ ոչնչություններ, որ մի կողմից՝ բանակի կազմաքանդման պրոցեսն ավելի սահուն ընթանա, մյուս կողմից՝ պրոցեսը ոչ մի դեպքում իր վերահսկողությունից դուրս չգա: Հրաչիկին խորհրդական սարքելու իմաստը կադրային ռեսուրս հայթաթելն էր, որը, փաստորեն, Նիկոլի մոտ հաջողվեց. նա համոզվեց, որ Հրաչիկն այն է, ինչ իրեն պետք է:

Մնում է հետևել, թե ինչպես կդասավորվեն Սուրիկի ու հրաչիկի անձնական հարաբերությունները, ինչից էլ կարելի կլինի լուրջ հետևություններ անել: