10:30 , 10 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Բարաք Օբամայի հետ քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Քլինթոնը հուսով է, որ ԱՄՆ Կոնգրեսը կաջակցի ԱՄՆ նախագահի ջանքերը՝ Դամասկոսի մերձակայքում քիմիական զենք կիրառելու համար Սիրիայի վարչակազմին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Հիլարի Քլինթոնը հաստատել է, որ ամբողջովին աջակցում է Բարաք Օբամայի մտադրությանը՝ Սիրիայի իշխանությունների դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ: