Սյամոն հայտարարել է, որ Արայիկ Հարությունյանը շուտով հրաժարական է ներկայացնելու


15:11 , 3 օգոստոս, 2023

Հայտարարելով, որ Արայիկ Հարությունյանին ուղղորդում են, ստիպում Ադրբեջանի հետ բանակցելու փոխարեն կոնֆրոնտացիոն քաղաքականություն վարել՝ Սյամոն վստահեցրել է, որ 5-10 օրվա ընթացքում Հարությունը պարտադրված է լինելու հրաժարական ներկայացնել:«Ովքե՞ր են վերցնում իրանց վրա էդ պատասխանատվությունն էս ժողվորդի՝ պայքարենք»,-հարց է բարձրացրել Սյամոն՝ Արցախի իշխանություններին մեղադրելով պայքարի իմիտացիա անելու համար:

Սյամոյի վերոհիշյալ հարցադրումը, իհարկե, ծնվել է նրա անսահման փառասիրությունից. փորձել է այդ հարցադրմամբ ակնարկել, որ ինքը պատրաստ է վերցնել պատասխանատվություն ու Արցախն առաջնորդել, բայց թե ուր, չի ասել:

Մյուս կողմից՝ առավել տպավորիչ է Սյամոյի ինքնավստահ հայտարարությունն այն մասին, թե իբր Հարությունյանն առաջիկայում հրաժարական է տալու: Նա ոչ հանրամատչելի ինֆորմացիա ունի՞ Հարությունյանի վերահաս հրաժարականի մասին, թե՞ ուղղակի իր խաղն է տանում՝ ցանկալին իրականության տեղ մատուցելով: Բոլոր դեպքերում, եթե Սյամոյի ասածն իրականություն դառնա, ապա նա աներկբայորեն հենց իրեն է տեսնում Հարությունյանին փոխարինողի դերում: Համենայն դեպս՝ այդ հարցում նա, անկասկած, վայելում է ոչ միայն ադրբեջանցիների, այլև հենց նույն Նիկոլի աջակցությունը, քանի որ հանդես է գալիս թուրքերի հետ «երկխոսութան» օգտին՝վստահեցնելով,որ գիտի՝ որն է լինելու դրա վերջնարդյունքը: Ի դեպ՝ Սյամոն կոմպլեքսներ չունի ու շատ չի նեղվի, եթե իրեն ոչ թե Արցախի նախագահ, այլ ասենք ադրբեջանական սատրապ կամ շարքային դրածո որակեն:

Մնում է հետևել Արայիկ Հարությունյանի գործողություններին՝ ստուգելու Սյամոյի աղբյուրների հավաստիությունը: