14:20 , 3 օգոստոս, 2023Հայտարարելով, որ 99-ին, 2000-ին և շարունակ սխալներ ենք արել, ջանալով ամեն գնով փնովել նախկին իշխանությունների ժառանգությունը՝ Սյամոն ասել է. «Մենք, ինչքան էլ դժվար տանենք, բան, հիմի սուբյեկտ ենք, վատ, լավ, թույլ, պարտված, բայց սուբյեկտ ենք. օբյեկտից վեր ենք ածվել սուբյեկտի, հա՞: Հիմի, եթե կարաք ճիշտ բանակցեք, ճիշտ քայլեր անեք և ձեզ, ձեր տեղը գտնեք, ապա ամեն ինչ կընկնի իրա տեղը: Կկարողանա՞նք, ժամանակը ցույց կտա»:
Դատողության հետ խնդիրներ չունեցող ցանկացած մեկի մոտ հարց է ծագում՝ իսկ ի՞նչ չափորոշիչներով է Սյամոն մեր սուբյեկտայնությունը չափում: Առնվազը պետք է Աննային գերի լինել՝ չարձանագրելու այն ցավալի, բայց անհերքելի իրողությունը, որ Նիկոլի համակ ջանքերով սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը ոչ միայն կորցրել է իր սուբյեկտայնությունը, այլև՝ մատնվել կատարյալ չգոյության: Մենք մի տեսակ վիրտուալ տերիտորիայի ենք այսօր վերածված, որի կադաստրի թուղթը դեռ Իլհամի մոտ է ու դեռ պարզ էլ չէ, թե կոնկրետ ինչ բովանդակության թուղթ է այն: Հիմա այս իրավիճակում գտվող Հայաստանի սուբյեկտայնությունը ո՞րն է…
Սուբյեկտայնության վերաբերյալ Սյամոյի կրիտերիան մեկն է. քանի որ չգոյության մատնված Հայաստանում ու Արցախում ինքը դեմք է, ինքը «իզգոյ» չի համարվում, փող է աշխատում, «X7»-ով է ֆրֆռում, հետևաբար՝ պրոբլեմ չի տեսնում: Սյամոյի չափանիշները շատ նեղ բաներով են սահմանափակվում՝ ստամոքս ու «պախ»: Ստամոքսի հարցը Նիկոլը լուծել է, «պախի» պահն էլ Աննայի վզով է: