12:21 , 3 օգոստոս, 2023Լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ Աղդամով ճանապարհի գործարկումը ձեզ համար ընդունելի՞ է՝ Անդոնն անդրադարձել է Սյամոյին՝ նրան մեծարելով: Ըստ Անդոնի՝ չնայած հիմա բոլորը քննադատում են Սյամոյի տեսակետները, սակայն պետք է հաշվի առնել, որ նա «ինքն իրեն կերտած ռազմական ստրատեգ է»: Անդոնը Սյամոյի առաջարկած երկխոսությունը դիտարկել է ժամանակ շահելու տեսանկյունից՝ կրկնելով սյամոյական դատարկ թեզերը, քանզի ո՞րն է ժամանակ շահելու իմաստը, եթե Արցախը փաստացի հանձնվում է թուրքերին հավերժական հիմունքներով:
Փաստը, որ Սյամոն ու Անդոնը բավական մոտ հարաբերույուններ ունեն միմյանց հետ, հայտնի բան է. թերևս «սոսինձն» այն գաղափարական ընդհանրություններն ու արժեհամակարգային նմանություններն են, որոնք առկա են այս երկու մարդկանց միջև. երկուսն էլ թրքասեր վիժվածքներ են՝ փողին՝ գերի, Նիկոլին՝ ստրուկ:
Տվյալ դեպքում Անդոնի հայտարարություններն էական են հատկապես այն առումով, որ դրանք, ըստ էության, բացահայտում են Սյամոյի հայադավ թեզերի սկզբնաղբյուրը. անդոններն են Սյամոյի բերանով խոսացողները, և սա՝ այն դեպքում, երբ, ինչպես հայտնի է, Սյամոն հատկապես վերջին շրջանում դիստանցիա է պահում Նիկոլից ու հավատացնում, որ նրա հետ որևիցե գաղափարական ընդհանրություն չունի՝ մոռանալով բունկերային երեկոները՝ տիկին Աննայի գրկում:
Աղդամով գնալ-գալու մտքի հիմնական ծնողը Նիկոլն է՝ չհաշված Իլհամին: Բայց քանի որ Արցախում Նիկոլը բորոտի համարում ունի, Սյամոն, որոշակի հեռավորություն պահպանելով նրանից, քարոզում է ՔՊ-ական գաղափարներ՝ այն որպես միակ փրկություն մատուցելով: Արդյունքում Նիկոլն էլ, ինքն էլ Իլհամի «էշն են քշում»՝ արցախցիներին իրենց ամբիցիաների զոհ դարձնելով: