10:13 , 10 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Սուխումում սպանված 36-ամյա ռուս դիվանագետ Դմիտրի Վիշերնևի սպանության գործը քննող իրավապահները, քաղաքական տարբերակից բացի, առաջ են քաշել ևս երկու տարբերակ, տեղեկացնում է Взгляд-ը։
Աբխազիայում ՌԴ դեսպանատան առաջին քարտուղարի վրա հարձակումը տեղի էր ունեցել երեկ առավոտյան, երբ նա և իր կինը՝ Օլգան, մեքենայով դուրս գալիս են եղել ավտոտնակից։ Վիշերնևը սպանվել էր գլխին արձակված երկու կրակոցից, իսկ կնոջ վիճակը ծանր է։ Գնդակներից մեկը վնասել է նրա ողնաշարը։
Հանցագործը դեպքի վայրից փախուստի է դիմել՝ զենքը հետը տանելով։
Հանցագործը միայնակ է եղել։ Իր զոհերին նա սպասել է ավտոտնակի մոտ և կրակել է գազային կամ տրավմատիկ զենքից։ Հնչել է 4 կրակոց։
Համաձայն միակ վկայի (կինը ծանր վիճակում է և վկայություն տալ չի կարող)՝ քիլերը սլավոնական արտաքինով տղամարդ է եղել՝ մուգ հագուստով և գլխարկով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ