Սյամոն ակնածանքով է խոսել Թուրքիայի մասին


14:45 , 2 օգոստոս, 2023

Սյամոն դրական է գնահատել Նիկոլի այն հայտարարությունը, թե մանդատ չունի՝ Արցախի ճակատգիրը որոշելու՝ հայտարարելով, որ այն բնավ խնդրահարույց չէ: Ըստ Սյամոյի՝ Հայաստանը, պայմանական ասած, պետք է լինի Թուրքիայի դերում, իսկ Արցախը՝ Հյուսիսային Կիպրոսի: Միաժամանակ նա պրոբլեմատիկ է համարել այն, որ ի տարբերությոն Հյուսիսային Կիպրոսի, Արցախը չի ուզում «սեփական եղունգով իր գլուխը քորել»:

Իհարկե, միամտություն կլիներ կարծելը, թե Սյամոն Նիկոլին որևիցե բանում կարող էր «ուպրիկատ» անել: Նա Նիկոլի գաղափարակիցն է դարձել, երկուսն էլ նույն տիրոջն են ծառայում՝ունենալով համանման նպատակներ:

Հարց՝ իսկ Թուքիան, որի դերում «Իժոն» Հայաստանին է տեսնում, Հյուսիսային Կիպրոսի սուբյեկտայնությանը վնասող հայտարարություն այս տասնամյակների ընթացքում արե՞լ է: Օրինակ՝ հրաժարվե՞լ է Հյուսիսային Կիպրոսի թուրքերի ինքնորոշման իրավունքից: Ամենավերջին հայտարարություններից մեկով Էրդողանը կոչ էր անում աշխարհին ճանաչել Հյուսիսային Կիպրոսը որպես լիարժեք պետություն, ինչին ի պատասխան Հունաստանից էլ օրերս հնչել էր հայտարարություն այն մասին, որ Աթենքը բացառում է երկրորդ թուրքական պետության գոյությունը որևիցե դեպքում,և որ Թուրքիա-ԵՄ հարաբերությունների զոհասեղանին Կիպրոսի հարցը չի կարող որրևիցե պարագայում հայտնվել:

Նմանբովանդակ հայտարարություններ Նիկոլից մեկ է՛լ ե՞րբ ենք լսել, Սյամոն հիշո՞ւմ է: Կարծես «Արցախը Հայաստան է և վերջ»-ն էր միակը, որից հետո ինչպես Նիկոլը, այնպես էլ նրա ՔՊ-ական բաշիբոզուկները ցայսօր չեն դադարում խոնարհվել Ադրբեջանի 86600 քկմ-ի դիմաց՝ Արցախն էլ մեջը: Էրդողանին մեկը երբևիցե տեսե՞լ է խոնարհված կամ իր ազգային թեման ասենք ռուսի կամ ամերիկացու ջեբը գցած…

Եթե Սյամոն իսկապես «կռուտոյ» տղա էր՝ հարցի վերաբերյալ իր տեսակետը ձևավորած, ապա ի սկզբանե ոչ միայն պետք է չմասնակցեր 44-օրյա խեղկատակությանը, այլև հրաժարվեր նույնիսկ Նիկոլի անունը տալ՝ չտրվելով Աննայի գայթակղիչ համբույրներին: Բայց, փաստորեն, Աննան կոտրեց Սյամոյին՝ տրյապկա սարքած:

Ոչ թե Աննայի փեշը կամ դրա տակի բանը, այլ փողն է կոտրել Սյամոյի սկզբունքայնությունն ու սարքել դավաճան՝ էրկու կոպեկի համար ազգուրաց դարձած…