13:57 , 2 օգոստոս, 2023Հարցին՝ արդյոք բավարար համարո՞ւմ եք Հայաստանի իշխանությունների քայլերը՝ հաջակցություն Արցախի, թե՞ ոչ, Սյամոն «չեզոք» պատասխպան է տվել՝ ինքն իրեն տհասի տեղ դնելով: «Ես չգիտեմ՝ Հայաստանի և Արցախի իշխանություններն ինչ նպատակ են դրել իրանց առջև, ուր են գնում, ինչ խնդիրներ են լուծում, բավարար են աշխատում, թե՝ անբավարար»,-ասել է Սյամոն՝ հայտնելով, որ չունի բավարար ինֆորմացիա՝ գնահատական տալու համար: Քանի որ Արցախի իշխանությունները ՀՀ իշխանություններից «խորը» չեն բողոքում, հետևաբար, ըստ Սյամոյի, ինքը չի կարող ասել՝ բավարար են աշխատում, թե՝ անբավարար:
Մարդ պետք է առնվազն Աննայի «ժերեբեց» լինի, որ Արցախի գլխին եկած այսքան աղետների ֆոնին Նիկոլի ու ՔՊ-ի բռնած կրավորական կեցվածքին հրաժարվի հստակ գնատական տալ. պարզ է, չէ՞, որ Արցախը երբեք այս օրին չէր հասնի, եթե չլիներ արևմտյան հովանու ներքո ցանկացած գնով Իլհամի հետ խաղաղության հասնելու Նիկոլի մոլուցքն ու դրանից բխած 86600 քկմ-ի մասին խայտառակ հայտարարությունները,որոնք փաստացի չեզոքացնում են նոյեմբերի 9-10-ի հայտարարությունը. այնտեղ Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի մասին է խոսվում, որի վերջնական ստատուսի հարցը, ըստ էության, թողնված է հետագային, մինչդեռ Արևմուտքը ստատուսի հարցը ի սկզբանե դուրս է բերել մեջտեղից՝ արցախցիներին որպես Ադրբեջանի էթնիկ փոքրամասնություն ներկայացնելով: Դե եթե Հայաստանը պաշտոնապես ճանաչում է 86600 քկմ-ը՝ ներառյալ Արցախը, ապա, բնականաբար, արցախցիներն էլ վերածվում են «Ղարաբաղի տնտեսական գոտում» ապրող էթնիկ փոքրամասնութան: ՀՀ իշխանությունների ահա այս բռնած գիծն է, որ այսօր հանգեցրել է Արցախի տոտալ բլոկադայի, որ Հաքան Ֆիդանի բերանը լեզու է դրել՝ հայտարարելու, թե Ադրբեջանն իր տարածքում ինչ կուզի՝ կանի:
Սյամոն, անկակսած, Հաքան Ֆիդնանին լավ է ճանաչում, քանի որ առնվազը Թուրքիայի ազդեցության գործակալ է հանդիսանում՝ հրաժարվելով գնահատական տալ Նիկոլին: