18:21 , 1 օգոստոս, 2023Անդոնը, Տոնոյանի հետ փոխլրացնող երկխոսության մեջ մտնելով, հայտարարել է, որ բանակային կոռուպցիան անհաղթահարելի երևույթ չէ և, հակառակ պնդումներին, կան վայրեր, երկրներ, որտեղ բանակում, այնուամենայնիվ, կոռուպցիա գոյություն չունի՝ մատնանշելով Իսրայելի օրինակը:
«Երբ որ պաշտոնավարում են, չեն ամաչում՝ հարց տան՝ ասենք ախպեր ջան դու, որ սենց կարողությունների տեր ես դառե, քո ուսադիրների տա՞կ ես դառե, թե՞ չէ…ուզում եմ ասել, որ պետք ա մեկ-մեկ էլ դրան գլխատել և վերջ»,-հայտարարել է Անդոնը:
Անդոնը, որ փորձել է 2020-ի պատերազմը բարդել նակինների վրա, պարտության պատճառ է հռչակել կոռուպցիան: Իբր ոչ թե Նիկոլը հատուկ ծրագրի տակ է մտել՝ վերցնելով իշխանությունը, այլ կառուպցիան է մեղավոր, որ օտարների շահը սպասարկող նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Նիկոլը ստիպված է եղել ստորագրել:
Կոռուպցիան, որի դատափետմամբ 2018-ին ՔՊ-ն վերցրեց իշխանությունը, հետո պետք է դառնար անդոնների սիրած զբաղմունքը. ՔՊ-ականների կողմից հենց հիմա դիզվող միլիարդները դրա վառ ապացույցն են: Եվ հետո, եթե նույնիսկ բանակում կոռուպցիա չի էլ եղել, և Նիկոլին հաջողվել էր այն արմատախիլ անել բանակից, ապա դա զրոյական կապ ունի այն հետևանքների հետ, որոնց Հայաստանը բախվեց պատերազմից հետո՝ համտեսելով արհեստական պարտության դառը պտուղները. նույնիսկ դավաճանված ու լքված՝ բանակին հաջողվել էր արյան գնով հազարավոր քառակուսի կիլոմետրեր պաշտպանել, մինչդեռ մի քանի ժամում Նիկոլը դրանք ստորագրությամբ թուրքրերին տվեց՝զրոյացնելով մարդկանց քափուքրտինքը:
Մյուս կողմից՝ եթե Նիկոլը վստահ չէր, որ բանակը պատրաստ է պատերազմի, ապա ինչո՞ւ էր այն մտցնում պատերզմի մեջ: Այս հարցը, իհարկե, հազար անգամ պարզաբանվել է ու փաստվել, որ անդոններին հենց թույլ բանակ էր անհրաժեշտ, որպեսզի բեմադրված պատերազմում թուրքին շանս տային հաղթելու, «լեգիտիմ կերպով» հողերը վերցնելու:
Հիմա էլ բանակը ոտքի չեն հանում, որ «եսլի շտո», թուրքերը հեշտորեն բացեն «Զանգեզուրի միջանցքը», որի մասին կրկին խոսել է Էրդողանը: