Իշխանությանը համակրող և նաև մաս կազմող երիտասարդներին` չենք լռելու միանձնյա որոշման դեմ


09:42 , 10 սեպտեմբեր, 2013

Իշխանությանը համակրող և նաև մաս կազմող երիտասարդներին

Չկա՛ ՌԴ ՄՄ գնալու, որովհետև չեղած տեղը չեն գնում։ 
Չկա՛ ՀՀ-ն անկախությունից զրկելու, որովհետև դա վաստակել է մեր ժողովուրդը։ Չկա՛ ՀՀ-ն ինքնիշխանությունը զիջելու, որովհետև դրա համար արյուն է հոսել։
Չկա՛ ՀՀ-ն ԵՄ ինտեգրացումից հետ պահելու, որովհետև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին լավ պետք է ապրի։
Չկա՛ լռելու միանձնյա որոշման դեմ, որովհետև ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգն այլ հիմունքներ ունի։