10:36 , 10 սեպտեմբեր, 2013
Տեսե՞լ եք արդյոք սևազգեստ կյանքի հեգնող ու անտաշ հայացքը անսերԿամ էլ անկենդան շուրթերից նրա ելնող թունավոր շունչը մահաբեր,Տեսե՞լ եք արդյոք կյանքի վիհերում անվերջ խարխափող մարդկանց արցունքոտԿամ էլ վայելքի անեզր ծովում անհագ սավառնող մարդկանց գինեհոտ,Տեսե՞լ եք արդյոք այս անհուր կյանքի հրում այրվող հոգիները մութԿամ էլ եդեմի փթթող պարտեզում անմեղ, հրճվող հոգիները լուրթ,Տեսե՞լ եք արդյոք կյանքից աքսորված, կյանքից մոռացված որբուկի աչքերԿամ էլ ամեն տեղ իր մորը փնտրող փոքրիկ ու ճերմակ մանկական ձեռքեր,Տեսե՞լ եք արդյոք հոր ձեռքում մեռնող ու շունչը փչող զավակի արյունԿամ էլ նորածնի քաղցրիկ լացից անվերջ չքնող ծնողներ արթուն,Տեսե՞լ եք արդյոք սիրուց տոչորվող ու սիրտը կոտրած ջահել պատանիԿամ էլ սիրային մեղրածոր խաղում իրար գուրգուրող ու կրքոտ զույգի:
Եվ թե չեք տեսել այս ամենը դուք ու չեք ճաշակել վայելք ու նողկանք,
Թե չեք ստացել կյանքի շողոքորթ, բայց ցավոտ խոցող ժպիտից զզվանք
Ու թե չեք շնչել օդը հեղձուցիչ հյուսված պայքարից սև ու սպիտակի,
Ուրեմն կյանքի ղեկավարը մեծ թողել է Ձեզ մահճում երազի: