Աճուրդում Ջեյմս Բոնդի ավտոմեքենան վաճառվել է 865 հազար դոլարով. Լուսանկարներ


09:34 , 10 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Lotus Esprit Submarine Car ավտոմեքենան՝ Ջեյմս Բոնդի մասին «Գործակալ, ով սիրում էր ինձ» 1977-ի ֆիլմից, Լոնդոնում աճուրդում վաճառվել է 550 հազար ֆունտով (865 հազար դոլար): Այս մասին հաղորդում է Reuters-ը: 

Այն անցկացրել է RM Auctions աճուրդի տունը: Աճուրդը հեռարձակվել է համացանցով: Ավտոմեքենան նախապես գնահատվել է 100 հազար ֆունտ, սակայն կազմակերպիչները հույս են ունեցել դրա համար ստանալ 650-950 հազար ֆունտ: Գինը սպասվածից էժան է եղել: Պատճառն այն է, որ այդ ավտոմեքենայով գործնականում անհնար է երթևեկել սովորական մայրուղով՝ չնայած որ այն իրենից ներկայացնում է, այսպես ասած, «աշխատունակ» սուզանավ: 

http://www.digitaltrends.com/wp-content/uploads/2013/06/LotusTopBig.jpg

http://uncrate.com/p/2013/07/james-bond-lotus-esprit-submarine-car-xl.jpg

http://trf.mncable.net/reuters_images/2013-09-09T214326Z_1_CBRE9881OCH00_RTROPTP_3_ENTERTAINMENT-US-BRITAIN-AUCTION-BOND.JPG