«168 ժամ». Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ ՀՀ գլխավոր դատախազ


09:08 , 10 սեպտեմբեր, 2013

«168 ժամ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 13-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման 6 տարին: Հենց այդքան ժամանակով էր խորհրդարանը 2007թ. նրան ընտրել այդ պաշտոնում:

 Սեպտեմբերի 13-ից հետո, Սահմանադրության 103-րդ հոդ­վածի համաձայն, նախագահ Սերժ Սարգսյանը պետք է ԱԺ ներկայացնի նոր գլխավոր դատախազի թեկնածությունը և ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը տեղի ունենալիք Աժ հերթական քառօրյայի ժամանակ տեղի կունե­նա ՀՀ նոր գլխավոր դատախազի ընտրությունը: Վերջին մի քանի ամիսներին շրջանառվում Էին գլխավոր դատախազի մի շարք հավակնորդների անուններ:

 Ամենագլխավոր հավակնորդը համարվում էր զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, խոսվում էր նաև ՀՔԾ նորանշանակ ղեկավար Վահրամ Շահինյանի մասին: Հավակ­նորդների թվում նշվում Էին ԱԺ պեւոաիրավական հարցերի հանձնաժողովի նախա­գահ Դավիթ Հարությունյանի և փոխոստիկանապետ, ոստիկանության քննչական վարչության պետ Գագիկ Համբարձումյանի անունները:

 «168 ժամ» պարբերականը այսօրվա համարում գրում է, որ սակայն այս բոլոր թեկնածուների հույսերը ի դերև են լինելու, քանի որ թերթի տեղե­կություններով՝ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ-ին կրկին առաջադրելու է Աղվան Հովսեփյանի թեկնածությունը: Սահմանադրության նույն 103-րդ հոդվածով միևնույն անձը կարոդ է երկու անգամ ընտրվել գլխավոր դատախազ: