«Հայաստան, ես գալիս եմ»․ Snoop Dogg-ը ելույթ է ունենալու Երևանում


12:21 , 29 հուլիս, 2023

Աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ն այս աշնանը ելույթ կունենա Երեւանում։ Ռեփի 51-ամյա աստղն ինստագրամյան իր էջում տեսաուղերձ է հղել հայերին՝ կիսվելով «լավ նորությամբ»։ Արտիստը նշել է, որ սեպտեմբերի 23-ին կլինի Հրազդան մարզադաշտում՝ հատուկ շոուի համար։

«Հայաստան, ես լավ նորություն եմ բերել ձեզ։ Շուտով կգամ ձեր գեղեցիկ քաղաք՝ Երեւան, որտեղ սեպտեմբերի 23-ին ելույթ կունենամ հատուկ շոուի ընթացքում»,-տեսանյութում հավելել է ռեփերը՝ նշելով նաեւ, որ տեղյակ է հայերի հյուրասիրության մասին եւ անհամբերությամբ է սպասում այս հանդիպմանը։ 

View this post on Instagram

A post shared by snoopdogg (@snoopdogg)