Աննան օգնության է շտապել Նիկոլին


14:07 , 26 հուլիս, 2023


Մինչ ասուլիսում աչքերը կլորացնելով՝ Նիկոլը հարց էր բարձրացնում, թե ինքն ու իր ընտանիքն ի՞նչ չեն արել Արցախի համար, Աննան է կողքից պադերշկա արել՝ իրեն հոգեհարազատ ֆորմատով մուննաթ գալով արցախցիների վրա:

«…Հայաստանի Հանրապետության վարչապետի կյանքի ամեն վայրկյանը նվիրված է մեր պետությանը և Ձեզ։ Հիմա մեզ ավելի հեշտ չէ։ Հայաստանում ապրողները քիչ չեն տառապել։Մեծահոգի՛ եղեք, որ նրանք այժմ փառատոնների են մասնակցում։ Փառատոններ Ղարաբաղում դեռ կլինե՛ն…»,-մասնավորապես գրել է Աննան «Ֆեյսբուքում»՝ ճշմարտության հետ դեմ-հանդիպման չթողնելով յուր ամուսնուն:

Բացի այն, որ Աննան գլխիվայր է ներկայացրել իրականությունը՝ կապված Նիկոլի կյանքի ամեն մի վայրկյանի հետ, նրա ուղերձում նկատվում է նաև ծածուկ թույն: Նա փաստացի կշտամբում է աղետի մեջ հայտնված մարդկանց Հայաստանում անհոգաբար ապրող մասսային կշտամբելու համար ու, փաստորեն, հայտարարում, որ ժանտախտի ժամանակ խրախճանքը լրիվ բնական պետք է համարել: Այդպիսով Աննան ոչ թե պաշտպանում է հայաստանցիների իրավունքը՝ ուրախ ու անհոգ ապրելու, այլ նսեմացնում է Արցախը՝ արցախցիներին պատուհասած աղետն անկարևոր բան համարելով. «սպիտակների» խնդիրը չէ «սևերի» պրոբլեմը:

Եթե այսպես շարունակվեց, Արցախում բացառապես թուրքերն են փառատոն անցկացնելու՝ յուղ քսելով Աննայի հայատյաց սրտին: «29800 քկմ-ի վարչապետը» պատուսահս է դարձել ոչ միայն Արցախի, այլև սեփական տերիտորիայի համար՝ չկարողանալով պատվով կրել իր «թագը»: