Սյամոն վտանգավոր արկածախնդրության է նախապատրաստվում


13:25 , 26 հուլիս, 2023

Սյամոն ավանակի համառությամբ շարունակում է իր պառակտիչ գործունեությունը, իսկ ամեն գնով Արցախում պաշտոնի հասնելու նրա մոլուցքն այդպես էլ չի նահանջում:

Մասնավորապես՝ մամուլը գրում է, որ Սյամոն պատրաստվում է նոր «զախոդի». խայտառակության վերածված հանրահավաքի տապալումից հետո նոր մոբիլիզացիա է նախապատրաստում՝ զուգահեռաբար Արայիկ Հարությունյանին հասցնելով, որ պատրաստ է պետնախարարի պաշտոնը զբաղեցնել ու արցախցիներին համոզել, որ իրավիճակից միակ ելքը Աղդամի ճանապարհով ադրբեջանցիների հետ առևտուր անելն է:

Սյամոյի՝ փողի ու պաշտոնի հանդեպ կիրքն իսկապես անհուն է, այն մեծ է նույնիսկ Նիկոլի կնիկ Աննայի հանդեպ նրա զգացած կրքից, քանի որ եթե հետպատերազմյան փուլում Սյամո-Աննա զույգն այլևս կարծես թե չի հանդիպում կամ հանդիպում է շատ բացառիկ դեպքերում, ապա Արցախը հաջողությամբ մաղբուն անելուց հետո Սյամոյի մոտ պաշոնի ու փողի հանդեպ սերը գնալով է՛լ ավելի է սրվում:

Սյամոն փաստացի Արայիկ Հարությունյանին առաջարկում է Արցախը հանձնել թուրքին, իսկ որպեսզի այդ պրոցեսը գոնե ինչ-որ կերպ լեգիտիմացվի, հանրահավաք է ուզում անել՝ զուգահեռաբար ցույց տալով, թե իբր հանրային աջակցություն է վայելում. բուն նպատակը պետնախարարի պաշտոնն է, որին հասնելու դեպքում Սյամոն ուղղակի Աղդամի ճանապարհը «ջրի ճամփա» է սարքելու՝ Ացրախը վերջնականապես վերածելով «Ղարաբաղի տնտեսական գոտու»: Այնպես որ՝ եթե Արայիկ Հարությունյանն իսկապես այդ առումով թաքուն ծրագրեր ունի, կարող է լիովին վստահել Սյամոյին, բայց պետք է հասկանա,որ եթե Սյամոն դարձավ պետնախարար, հիմա էլ աչքը տնկելու է նախագահի աթոռին. դե Սյամոն սիրում է, որ ինքը հրամայի:

Բայց Սյամոյի հույսերը իսկապես սին են. ինչպես ամիսներ առաջ, այնպես էլ նոր հանրահավաքին մասնակցելու են հաշված թվով մարդիկ, ու ևս մեկ անգամ ապացուցվելու է, որ Աղդամի ճանապարհը Լաչինի միջանցքով փոխարինելու թուրք-սյամոյական գաղափարը խորթ է արցախցուն, անընդունելի ու դավադիր մի բան է որակվում, որին, եթե տրվեցին, Արցախից բան չի մնալու:Արդյունքում տուժելու է Սյամոն, քանի որ եթե այս անգամ էլ հանրահավքը չստացվեց, ապա նա կարող է «վեշերը» հավաքել ու քոչել Արցախից՝ առանց հետդարձի որևիցե հեռանկարի: