«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն» հասկացությունը


23:52 , 9 սեպտեմբեր, 2013

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը պետության, հասարակության և անհատի անվտանգության ապահովման, կայուն զարգացման, հայ ինքնության պահպանման պետական քաղաքականության համակարգը: Այն իրականացվում է կենսագործունեության բոլոր ոլորտների համար ժողովրդավարական արժեքների համակարգի վրա հիմնված միասնական պետական քաղաքականության մշակման և իրագործման միջոցով: 
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը ենթակա է ճշգրտումների` ըստ ներպետական և միջազգային իրադրության, սպառնալիքների ու մարտահրավերների փոփոխման, ինչպես նաև ըստ սույն փաստաթղթում նշված նպատակների իրականացման: 

Հ.Գ. Այստեղ խոսք կա՞ որևէ մաքսային միությանն ինտեգրվելու մասին։ 2007 թվականից սկսած այս ռազմավարությունն է։ Կարող եք հիմնավորել՝ փաստարկել, թե ինչ ներպետական և միջազգային իրադրության, սպառնալիքների ու մարտահրավերների փոփոխման, ինչպես նաև ըստ ՀՀ ԱԱՌ-ի նպատակների իրականացման պատճառով է վերձևափոխելու ու ՌԴ-ի ՄՄ գնալու ՀՀ-ն։