12:19 , 25 հուլիս, 2023ՔՊ-ական Հակոբյան Վաղոն է մեկնաբանել Երևանի կենտրոնական փողոցներում բազմաթիվ քաղաքացիների կողմից իրականացվող ակցիաները հաջակցություն Արցախի՝ հայտարարելով՝ չի ողջունում Երևանի կենտրոնում փողոցներ փակելու ակցիան: «Դա համարում եմ՝ անպտուղ գործողություն, և դրա հետևանքն էլ անհասկանալի է: Որվովհետև, այսինքն՝ ես ուզում եմ հասկանամ, էլի, էդ մարդկանց դրդապատճառը Երևանի կենտրոնում փողոց փակելը…»,-հայտարարել է Վաղոն ու հավելել, որ քանի որ Երևանի կենտրոնում ապրողներն էլ են ուզում, որպեսզի ապաշրջափակվի Արցախը, իսկ Նիկոլն էլ ջանք չի խնայում՝ հարցն օր առաջ լուծելու համար, ուստի ակցիենարն անիմաստ են:
Վաղոյի սիրտը դող է ընկել, փաստորեն, նա արել է տակը: Հանդիսանալով մի ուժի ներկայացուցիչ, որն իշխանություն վերցրեց քուչեքում փռվելով, փողոցներ փակելով՝ այսօր նախատում է Արցախի խնդրով մտահոգ քաղաքացիներին՝ իրենց բողոքի ու պահանջատիրության ձայնը բարձրացնելու համար: Հիմա սա ինչպե՞ս որակենք, որ քֆուր չանենք…
Իրականում Վաղոն քաքել ա տակը. նա ու նրա շեֆությունը վախենում են, որ բողոքի ակցիաները կարող են օրեցօր է՛լ ավելի մասսայական դառնալ՝ ձեռնոց նետելով ոչ միայն Նիկոլի տիրակալ Իլհանմին, այլև խնդիրներ ստեղծել ներքաղաքական դաշտում: Խնդիրն այն է, որ ինչպես այս մի Վաղոն, այնպես էլ ՔՊ-ական մյուս վաղոները շատ լավ հասկանում են, որ Նիկոլի իշխանությունն այսօր «մազից է կախված», ու մի թեթև հովիկն էլ բավարար է, որ դառնան քամուց քշված: Ահա այդ հովիկն էլ, ըստ նրանց, կարող են դառնալ հանուն Արցախի ընթացող ակցիաները՝ վերաճելով Նիկոլի գերեզմանափորի:
Բայց այդ ցույցերը երբեք տեղի չէին ունենա, Վաղոն էլ դրանց պատճառով տակը չէր լցնի, եթե Նիկոլը պետութուն թողած լիներ, եթե իսկապես պետությունը հետամուտ լիներ արցախահայերի խնդիրներին, եթե գործուն ջանքեր կիրառվեին, եթե Իլհամին արցախը չհանձնեին: Բայց քանի որ ունենք այն, ինչ ունենք, ուստի այլ ելք չի մնացել, քան փողոցային պայքարը, այլ ելք չի մնացել, քան վաղոներին սիկտիր անելը…