Էլ ի՞նչ պետք է ասի ու անի թուրքը, որ Սյամոյին պարզ լինի՝ հայկական Արցախն Ադրբեջանի կազմում ոչ մի կերպ ապագա չունի


12:22 , 24 հուլիս, 2023

Իլհամի դեսպանորդը դարձած ու նրա հետ երկխոսության անայլընտրանքայնության մասին լոլոներով մարդկանց գլուխը տարած Սյամոն, պատասանելով հարցին, թե մի՞թե Ադրբեջանի հայտարարություններից ու վարքից պարզ չէ, թե ինչպիսին են տեսնում ազերիներն արցախցիների ապագան Ադրբեջանի կազմում, ինչն է նրանց նպատակը, ասել է. «Ինձ համար պարզ չի: Ինձ համար կոնկրետ, եթե ինձ եք հարց տալիս, ինձ համար պարզ չի. ես սիրում եմ, ընդհանրապես, փաստաթղթով գործել, կետ առ կետ գրել, իրանց պատասխաններից իմ համար էդ ժամանակ պարզ ա լինելու: Քանի ես էդ պատասխանները չունեմ՝ թղթի վրա, ինձ համար ոչինչ պարզ չի»:

Սյամոն, փաստորեն, տհաս է ու նույնիսկ մի էշի չափ խելք էլ չունի: Ինչպես ասում են, դուզ խոսքն էշին են ասում, բայց եթե էշը գոնե այդ ժամանակ մի կերպ հասկանում է՝ ինչ են իրենից ուզում, ապա Սյամոյին դա էլ չի օգնում՝ գոնե ինքն իր համար արձանագրելու, թե Իլհամն ինչ է ցանկանում. հայատյաց հայտարարությունների պակաս այս ողջ ընթացքում եղե՞լ է: Սյամոն ի՞նչ է ուզում իր շեֆից, էլ ի՞նչ պետք է ասի ու անի թուրքը, որ Սյամոյին պարզ լինի՝ հայկական Արցախն Ադրբեջանի կազմում ոչ մի կերպ ապագա չունի: Ի՞նչ փաստաթուղթ է ուզում Սյամոն, որ համոզվի, որ ոչ մի լավ բան Արցախին Իլհամի ձեռքի տակ չի սպասվում՝ ի տարբերություն իրեն, ում թուրքերը խոստացել են անհատակ միլիոններ, եթե կարողանա գործը գլուխ բերի:

Ողբերգություն է տեսնելը, թե մինչև ուր կարող է իջնել Արցախի երբեմնի հերոսը՝ հանուն էրկու կոպեկի…