ՔՊ-ն՝ տգետների որջ


18:14 , 21 հուլիս, 2023
Վերջերս Արագածավանի երիտասարդ բնակչին ծեծելու համար ձևականորեն ձերբակալված, իսկ հետո արագորեն ազատ արձակված ՔՊ-ական Թորոսյան Սուրենը՝ Թալինի ՋՕԸ վերահսկողության պետը, հաջողութամբ ի ցուց է դրել սեփական անգրագիտության աստիճանը՝ ակամա բացահայտելով այն, թե ինչ է ասել ՔՊ, ինչ մակարդակի մարդկանցով է գլխավորապես լցված այդ միավորը, ովքեր են Նիկոլի զոմբիները: Մասնավորապես՝ ֆեյսբուքյան իր էջում շնորհավորելով յուր դստեր ծննդյան տարեդարձը՝ այս սանձարձակը «աղջիկ» բառի մեջ ուղղագրական երկու սխալ է արել՝ գրելով «ախչիկ»:

Ահա սա է սրանց դեմքը, սա է սրանց մակարդակը, սա է սրանց բնութագրականը: Ամենամեծ ցավն այն է, սակայն, որ եթե մի լավ քննելու լինենք թեկուզ հենց ՔՊ խմբակցության անդամների գրագիտության մակարդակը, կարող է ստացվել այնպես, որ «աղջիկ»-ը «ախչիկ» գրողը մեջներից ամենագրագետը դուրս գա. ՔՊ-ի ներսում տոտալ անգրագիտություն է, տոտալ կատավասիա, ինչը, իհարկե, չի կարող անբնական դիտվել. թերուս Նիկոլի թիմը բա է՛լ ի՞նչ պետք է լիներ, վունդերկինդների հավաքատեղի՞…

Տգիտության ամենառաջնային ցուցանիշը նիկոլական լինելն է, ու թող ոչ ոք հակառակը չպնդի: