Չլինի՞, թե ուզում է համոզել, որ իրենք այնքան պարզ կենցաղով են ապրում, որ կիլոներով սև «իկռա» ուտելու փոխարեն Նիկոլը բադրջան է լափլփում
15:50 , 20 հուլիս, 2023
Հակոբյան Աննան, շարունակելով բանջարաբոստանային թեման, իր ֆեյսբուքյան պատին զետեղել է իր պատրաստած աջափսանդալի նկարն ու գրել.«Մեր այսօրվա ընթրիքը պատրաստեցի մեր աճեցրած բանջարեղեններով»:
Արցախիցներին փախստական դարձնող էս յաբուն ի՞նչ է ուզում, ինչո՞ւ է աջափսանդալը նկարել ու դրել պատին: Չլինի՞ թե ուզում է համոզել, որ իրենք այնքան պարզ կենցաղով են ապրում, որ կիլոներով սև «իկռա» ուտելու փոխարեն Նիկոլը բադրջան է լափլփում: Իբր ընդամենը 3 մլն վարչապետներից մեկն է Նիկոլը, մեկն այն հարյուր հազարավորներից, որոնց հիմնական ճաշացանկը բադրջանից ու խաշուից է կազմված.դե աշխատավարձով յոլլա գնացող ընտանիք է, ի՞նչ կա:
Մի օր էլ, Աննա՛ բաջի, ի՞նչ կլինի՝ չալաղաջներդ ու իկռեքդ նկարի, որ ժողովուրդը տեսնի, թե հանուն ինչի է Հայաստանն ու Արցախը Նիկոլը ծախում: Բգների՛դ կանգնի…