Jacob & Co.-ն ներկայացրել է 1 մլն դոլար արժողությամբ ձեռքի ժամացույց՝ պատրաստված Bugatti Chiron հիպերքարի ոճով


17:07 , 18 հուլիս, 2023
Jacob & Co. ոսկերչական ընկերությունը ներկայացրել է մեկ միլիոն դոլար արժողությամբ ձեռքի ժամացույց՝ պատրաստված ֆրանսիական Bugatti Chiron հիպերքարի ոճով: Այդ մասին գրում է Carbuzz-ը։

Ժամացույցը զարդարված է է ֆրանսիական դրոշի գույներին համապատասխանող թանկարժեք քարերով՝ 148 կապույտ շափյուղա, 45 սպիտակ ադամանդ և 149 ռուբին։ Ժամացույցի ցուցանակին ներկայացված է W16 շարժիչի մանրանկարչական տարբերակը:
 
Ընդհանուր առմամբ, Bugatti Chiron Tourbillon Molsheim Edition-ը բաղկացած է 578 բաղադրիչից։ Ժամացույցը անջրանցիկ է. կարող է աշխատել մինչև 30 մետր խորության վրա: