Շուրջ 7 մլրդ դոլար են ազերիները ծախսել Արցախից բռնազավթած հողերում, մինչդեռ Նիկոլը թաղում է Հայաստանը


11:25 , 18 հուլիս, 2023
Ադրբեջանի ձեռներեցների համադաշնության նախագահ Մամեդ Մուսաևը, ելույթ ունենալով Առևտրի, արդյունաբերության և գյուղատնտեսության իսլամական պալատի տնօրենների խորհրդի 35-րդ նիստում, հայտնել է, թե որքան գումար է Բաքուն օկուպացված տարածքներում ներդրել այս ընթացքում: Շուրջ 7 մլրդ դոլար են ազերիները ծախսել Արցախից բռնազավթած հողերում, ինչը, նկատենք, ՀՀ բյուջեի գրեթե կրկնակին է կազմում:

Միանգամից հարց է առաջանում՝իսկ ի՞նչ են «մերոնք» 2020-ից ի վեր արել սեփական երկրի համար, փող ծախսե՞լ են՝ պատերազմից ստացած վերքերը բուժելու, երկիրը վերականգնելու, նոր պատերազմին նախապատրաստվելու համար, թե՞ ընդամենը կատարելագործել են ինքնահարստացման մեխանիզմները, ամեն գնով ամրապնդել սեփական աթոռն ու հակահայ օրակարգ առաջ տարել:

Պատասխանը, ցավոք, հուսադրող չէ և այդպիսին է առաջին հերթին թշնամու ակտիվության ֆոնին: Ադրբեջանը ոչ միայն միլիարդների ծախս է արել՝ բռնազավթած տարածքները Նիկոլի օգնությամբ վերակենդանացնելու համար (ականապատված տարածքների քարտեզները հայկական կողմն Անգլիայի միջնորդությամբ վաղուց էր փոխանցել ազերիներին), այլև նույնքան էլ ծախսել է իր բանակի վերազինման ուղղությամբ՝ չթաքցնելով հետագայի համար իր ունեցած հավակնությունները:

Ո՞րն է Նիկոլի հավակնությունը: Թերևս միայն սեփական աթոռին կառչած մնալը: Թող Հայաստանից մնա մի էրկու հեկտար տարածք, բայց փոխարենն այդ հողում թագավորի հենց ինքը: Նիկոլն անում է ամեն ինչ՝ Հայաստանին անպատրաստ թողնելու հաջորդ պատերազմին դեմ-դիմաց՝ պատերազմ, որի օգնությամբ թուրքերը փորձելու են ռեալիզացնել իրենց թուրանյան պրոյեկտը, որի գործակալն է նրանց ագենտ Նիկոլը: