«Հոկտեմբերյանցի Կարեն» մականվամբ «քրեական հեղինակության» նկատմամբ վարույթն ուղարկվել է դատարան


14:38 , 17 հուլիս, 2023

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու, ինչպես նաև՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

«Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Գ.Իսրայելյանը` առավելապես հայտնի «Հոկտեմբերյանցի Կարեն» մականվամբ, ունենալով «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, ստանձնել է քաղաքացուն պարտք մնացած գումարի վերադարձման հարցի լուծումը, որի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով հանդիպել է հիշյալ քաղաքացուն և ճշտելով վերջինիս պարտք մնացած գումարի չափը, որը կազմել է 12.900 ԱՄՆ դոլար, նրան վստահեցրել, որ իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով պարտապանը պարտք-գումարը մաս-մաս կվերադարձնի:

Այնուհետև Գ.Իսրայելյանը, տեղեկանալով քաղաքացու կողմից կատարված գողության դեպքի և գողոնի վերադարձման կապակցությամբ առաջացած վեճի մասին, հանդիպել է վերջինիս և վստահեցրել, որ իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով հիշյալ վեճը կլուծի՝ միաժամանակ հայտնելով, որ նշված հարցի հետ կապված նրան դիմողներին տեղեկացնի՝ իր ներգրավվածության և անհրաժեշտության դեպքում իր կողմից նրանց հետ կապվելու մասին:

Բացի այդ, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Գ.Իսրայելյանը, 2022թ. սեպտեմբերի 21-ին, իր անօրինական ազդեցության միջոցով, ստանձնել է երկու քաղաքացիների միջև մասնավոր հարցին առնչվող մեկ այլ վեճի լուծում ևս:

Մասնավորապես, երթևեկության ընթացքում միմյանց երթևեկությանը խոչընդոտելու, դրա հետ կապված պարզաբանումների ընթացքում քաղաքացիներից մեկի կողմից զենք ցուցադրելու հարցի շու