Արմեն Աշոտյանը կմնա կալանավորված, դատարանը մերժել է բողոքը


17:21 , 17 հուլիս, 2023

Արմեն Աշոտյանը  կմնա կալանավորված։

Այս մասին տեղեկացրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը․

«Ինչպես ես հեշտությամբ կանխատեսում էի, վերաքննիչ կոռուպցիոն դատարանը մերժեց իմ բացարկը և վերաքննիչ բողոքը և քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ»,-գրել է Աթանեսյանը։