Հայտնի է, թե որ նախարարի եղբայրն է պարեկին հարվածել
17:11 , 17 հուլիս, 2023
Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մի քաղաքացի, չենթարկվելով պարեկների հրահանգներին, նրանց բռնության ենթարկում. նրա հասցրած հարվածի հետևանքով գլխից ընկնում է պարեկներից մեկի գլխարկը: Իսկ հիմա ուշադրությո՛ւն, պարեկների հետ վիճաբանության մեջ մտած մարդը Նիկոլի մոտ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար աշխատող Մկրտչյան Նարեկի եղբայրն է:
Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կկատարվեր մի քանի տարի առաջ ՀՀ ԱԺ դահլիճում, եթե ընդդիմադիր Նիկոլը հանկարծ նման տեսագրության հանդիպած լիներ ու ֆիքսեր, թե ինչպես է ասենք ՀՀԿ-ականներից մեկի եղբայրը ոստիկան «ծեծում»: ԱԺ ամբիոնն ուղղակի կպայթեցներ բանսարկուն՝ կոչ անելով բարձրացնել համազգային ապստամբություն:
Հիմա իրավիճակը մի փոքր այլ է. Նիկոլը վերջապես հասել է իր բաղձալի նպատակին՝ աթոռին: Ունե՞նք իրավունք՝ վերոհիշյալ դեպքը համարելու ՔՊ-ական իշխանությանն ամբողջապես դիմակազերծող իրադարձություն, եթե հաշվի ենք առնում այն, որ ՔՊ-ական խունտայի կարկառունները չեն դադարում հանրությանըը համոզել, թե պետության մասշտաբով ամենաօրինապահներն իրենք են լոկ: Բա որ օրինապահ եք, օրենքի արժեքն իմացող, ինչպե՞ս է ձեր նախարարի ախպերն իրեն փողոցային խուժանի նման պահում՝ չվախենալով հետևանքներից, թե՞ պարեկների գլխին գալովի է, ու ով հասցնում՝ բամփում է՝ հետևանքներից չվախենալով…
ՔՊ-ականները շատ են լրբացել ու լկտիացել՝ իրենց խրախճանքի մասնակից դարձնելով նաև սեփական թախումին: Եթե նախարարրի եղբայրն իմանար, որ այս երկրում կա օրենք, աապա դժվար թե իրեն թույլ տար նման վարք ցուցաբերել: Բայց քանի որ գիտի՝օրեննք էլ, «մըլիցեն» էլ իրենք են, կարող էր նույնիսկ պարեկի բռնաբարել, և դրա համար պատասխանատվություն չկրել:
Լավ ա մի բան չի արել…