Բրյուսելում կայանում է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը


16:28 , 15 հուլիս, 2023

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Այս մասին հայտնում է Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Եռակողմ հանդիպումից առաջ կայացել էր Փաշինյան-Միշել հանդիպումը։ Զրուցակիցները քննարկել էին այսօր նախատեսված եռակողմ հանդիպմանը, ինչպես նաև նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր: