Վան Գոգի թանգարանը հայտնաբերել է նկարչի նոր կտավը


18:10 , 9 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ամստերդամում Վինսենթ Վան Գոգի թանգարանը հայտարարել է նկարչի նոր կտավը հայտնաբերելու մասին՝ հաղորդում է Associated Press-ը: 

«Մայրամուտը Մոնմաժուրում» անվանումով կտավը Վան Գոգի առաջին նույնականացված աշխատանքն է՝ 1928-ից ի վեր: 

Այդ կտավը նկարիչը նկարագրել է իր եղբայր Թեոյին գրած նամակում՝ 1888թ. հուլիսին, մահվանից 2 տարի առաջ: 

Թանգարանի տնօրենի խոսքով՝ նման բացահայտում հնարավոր է կատարել կյանքում միայն մեկ անգամ: Թե ում է պատկանում նկարը՝ թանգարանը չի հաղորդել: