12:54 , 15 հուլիս, 2023Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԵԽ նախագահ Շառլ Միշելի հանդիպումը:
Այսօր` ավելի ուշ տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը` Շառլ Միշելի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը։