Նիկոլի համբավը պրոբլեմ է դարձել
14:28 , 15 հուլիս, 2023
ԱԺ-ում Խանդանյան Սաքոն է փորձել լվանալ Նիկոլի երեսը՝ կապված օրեր առաջ մամուլում տեղ գտած այն տեղեկության հետ, ըստ որի՝ Մակրոնը մեղադրել էր Նիկոլին իրենից պակաս հայ լինելու ու Արցախն անտեսելու համար: Համապատասխան հարցին արձագանքելով՝ ՔՊ-ական Խանդանյան Սաքոն հայտնել է, որ Ֆրանսիայի ղեկավարությունից չեն ճշտել, թե արդյոք այդ լուրերը համապատասխանում են իրականությանը, թե՝ ոչ: «Ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է Ֆրանսիան պաշտոնական հերքում տար մի բանի, որը տեղի չի ունեցել, և ինչ-որ դեղին մամուլում հայտնված տեքստ է»,-մասնավորապես՝ ասել է Սաքոն լրագրողներին:
Սաքոն իրականությունը խեղաթյուրել է. ՔՊ-ականներն ու նրանց սպասարկուները չէին էլ կարող իրենց թույլ տալ նման հարց բարձրանել, քանի որ շատ լավ գիտեն, որ Մակրոնն իրականությունն է ասել: Հաշիվ պահանջելու համար հիմքեր են պետք, իսկ հիմքեր Նիկոլը չունի, քանի որ նույն ՔՊ-ականերն էլ գիտեն, թե ով է իրենց պարագլուխը, ովքեր՝ իրենք, և ով՝ Մակրոնը:
ՀՅԴ-ի հայտնած տեղեկությունը ամբողջությամբ իրականություն է և շատ լավ ի ցույց է դնում ոչ միայն Նիկոլի՝ արտաքին աշխարհում ունեցած համբավը, այլև ապացուցում է նրա թրքասիրությունը, որի մասին տեղյակ են, փաստորեն, բոլորը՝ հայ, թե օտար: