Մարիշը կրակն է ընկել մոր ձեռքը՝ չիմանալով ոնց «կռուտռիտ» լինել
11:42 , 15 հուլիս, 2023
Աշխարհով մեկ խայտառակվելուց հետո Կարապետյան Մարիշը, որ հետևողականորեն խուսափում էր լրագրողների՝ իր մոր վերաբերյալ հարցերին պատասխան հնչեցնելուց, այսօր ԱԺ-ում հայտարարել է, որ իր մայրը հայհոյախոս չէ, չունի «նման բառապաշար», և ինքն ու մայրը զոհ են՝ իր դեմ ձեռնարկված ֆեյքային գրոհի: Լրագրողներից մեկի դիպուկ նկատառմանը, որ «ֆեյքի» ու Մարիշի մոր անուն-ազգանունները համընկնում են, Մարիշը դրական արձագանք է տվել, բայց դա բավարար հիմք չի համարել՝ մորը վերագրվող վարքը հիմնավորելու համար: Երկար-բարակ բլբլացել է ու փորձել համոզել, թե ինքն ու մայրն իբր անմեղ, անարատ էակներ են, որ դավադրաբար դարձել են զոհ. Մարիշին ոմանք իբր փորձում են լռեցնել:
Մարիշի «վերլուծությունը» ախմախության է նմանվել, քանի որ ոչ միայն ոչ մի կերպ չի կարողացել Մարիշի մամայի անմեղությունն ապացուցել, այլև է՛լ ավելի է ընդգծել աղջկա թրքաբարո էությունը: Մեր ու աղջիկ գցել-բռնել են ու որոշել, որ կարող են ողջ ազգին հիմարի տեղ դնել. դե որ Նիկոլը կարողանում է նույնիսկ այսքանից հետո հանրության շրջանում թեկուզ որոշակի աջակցություն վայելել, մարդկանց ապուշի տեղ դնելն ի՞նչ խնդիր կարող է լինել:
Մյուս կողմից՝ ի՞նչ մեղադրես Մարիշին. ծնողներին չեն ընտրում, իսկ երբ նրանք դուրս են գալիս «բեզդառնի», ակամա խեղճ երեխաներն են տուժում: Ո՞վ է խեղճ, Մարի՞շը: Խեղճ չի, ռսպի է…