Ֆրանսիայում նշել են Բաստիլի գրավման օր


17:23 , 14 հուլիս, 2023

Ֆրանսիայում հուլիսի 14-ին մեծ շուքով նշվել է ազգային տոնը՝  Բաստիլի գրավման օրը, որի կապակցությամբ անցկացվում է ավանդական ռազմական շքերթ: Ցուցադրվել են տանկեր, ինքնաթիռներ, զինվորների շարքերն անցել են Ելիսեյան դաշտերով:

Միջոցառմանը մասնակցել է 6500 զինվոր,  94 ինքնաթիռ և ուղղաթիռ, 219 ցամաքային մեքենա, 200 ձի և 86 շուն, գրում է rfi.fr կայքը։

Այս տարի միջոցառմանը պատվավոր հյուր է  եղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ Արարողությունից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մոդիին պարգևատրել է Պատվո լեգեոնի շքանշանով: 

Ֆրանսիայում հուլիսի 14-ը որպես ազգային տոն նշվում է 1880 թվականից՝ ի պատիվ 1789 թվականին տեղի ունեցած Ֆրանսիական մեծ հեղափոխության, երբ այդ նույն օրը հեղափոխականները գրավեցին փարիզյան Բաստիլ բերդ-ամրոցը:France celebrates Bastille Day with a tribute to India amid tight securityBastille Day - WikipediaFrance celebrates Bastille Day amid virus fears, tensions | AP NewsPhotos: France celebrates Bastille Day with parade, tribute to India |  News-photos – Gulf NewsFrance celebrates Bastille Day with pomp, a tribute to India and extra  police to prevent new unrest | WesternSlopeNow.comFrance celebrates Bastille Day with pomp, a tribute to India and extra  police to prevent new unrestFrance celebrates Bastille Day with a tribute to India amid tight securityFrance celebrates Bastille Day with pomp, a tribute to India and extra  police to prevent new unrest