Գռզոն հավասարություն է պահանջում
14:11 , 14 հուլիս, 2023
Գռզոն չի դիմացել ու հենց ԱԺ ամբիոնից իր բողոքի ձայնն է բարձրացրել՝ կապված երկրում ծխել-չծխելու նոր կուլտուրա ձևավորելու իշխանությունների ձևական փորձերի հետ: Ծխելու արգելքին առնչվող օրենքը Գռզոն որակել է որպես խայտառակություն. օրենքը կա, բայց, ըստ Գռզոյի, այն փաստացի կիրառելի չէ, քանի որ եթե կոնկրետ ինքը իրեն թույլ չի տալիս ծխել սրճարաններում, ապա մյուսները շատ լավ էլ ծխում են, կյանքը վայելում ու չեն էլ տուգանվում: Ըստ Գռզոյի՝ եթե վերևներում ինչ-որ մեկն իսկապես մտահոգ է մարդկանց առոջղության համար, ապա շատ ավելի լավ կլիներ,եթե թույլ տային, որ «էդ 20%-ը գնար առողջապահական ծրագրերի համար»:
Գռզոն, փորձելով իբր հանդես գալ կոնստրուկտիվ առաջարկով, ակամա մատնել է սեփական թուլությունները: Նա, փաստորեն, ինքն իրեն ճնշված է զգում, որ փաստացի սպիտակ ագռավ է դարձել սրճարաններում. մարդու թոքերը նիկոտին են պահանջում, բայց քանի որ ստատուսը թույլ չի տալիս բացահայտորեն օրենք խախտել, ստիպված է լինում զրկանքներ կրել ու մի հատիկ պապիրոսի մասին երազել:
Բայց հարց է ծագում՝ արդյոք Գռզոն իսկապե՞ս մտահոգ է խնդրով, թե՞ ինքնագովազդով ու իքնագովեստով է զբաղվում՝ ի ցույց դնելու իր չունեցած օրինպաշտությունը: Երանի թե Գռզոն այնպիսին լիներ, ինչպիսին ինքն իրեն ԱԺ ամբիոնից է մատուցում: Պատկերացնո՞ւմ եք՝ ազգը որքան կշահեր, Հայաստանն ինչպիսին կլիներ, եթե միակ խնդիրը Գռզոյի ծխել-չծխելը լիներ:
Խորհուրդ ենք տալիս Գռզոյին զուր տեղը սեփական կայֆը չկոտրել և հաջորդ անգամ ռիսկ անել ու, այնուամենայնիվ, ծխել. դրանից նրա իմիջը չի փչանալու, քանի որ չծխելն էլ նրան այդ իմաստով ոչ մի օգուտ չի բերում:
Այստեղ-այնտեղ ծխել-չծխելով չէ, որ հանրությունը պետք է կարծիք կազմի բոլորին քաջածանոթ Գռզոյի մասին…