Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը 82 մմ տրամաչափի ականանետ է կիրառել. ԱՀ ՊԲ


11:36 , 14 հուլիս, 2023

Հուլիսի 14- ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը` բացի հրաձգային զենքից կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ֊7 նռնականետ։

Այս մասին հայտնում են Պաշտպանության Բանակից:

«Հայկական կողմում կորուստներ չկան։

Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»