Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը նախատեսված է Բրյուսելում՝ հուլիսի 15-ին


11:53 , 13 հուլիս, 2023

Բրյուսելում հուլիսի 15-ին նախատեսված է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը։

Կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հաստատել է իր մասնակցությունը․

«Հույս ունեմ այդ հանդիպմանը առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»։