Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ


10:02 , 13 հուլիս, 2023

Հուլիսի 12-ի՝ ժամը 21:00-ից հուլիսի 13-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվել։