Արցախի ու փողի միջև Գռզոն ընտրում է վերջինը
16:02 , 12 հուլիս, 2023
Գռզոն «Արցախը մերն է» ասողներին մեղադրել է երկիրը սխալ հունով տանելու, սխալ քաղաքակնություն վարելու, սխալ կառավարելու համար՝ կիսահռետորական հարց բարձրացնելով. «Ասում էին՝ Արցախը մերն է, և այդ «Արցախը մերն է» ասողի վարորդը 15-20 մլն դոլարի տեր է։ Բա ինքը տեղյա՞կ էր, որ այդ 20 միլիոնը բանակից է գնում, զինվորից է գնում, կրթությունից և առողջապահությունից է գնում։ «Արցախը մերն է» ասողի վարորդը երբ դառնում էր 20 մլն դոլարի տեր, չէի՞ն հարցնում՝ բա մեր բանա՞կը, զո՞րքը, բա Արցա՞խը»:
Հարց՝ իսկ «Արցախը Ադրբեջան է և վերջ» ասողներն այսօր վա՞տ են ապրում, չե՞ն թալանում, «վարկով» թանթանեքի տեր չե՞ն դառնում, Նիկոլն օլիգարխների հետ գործարքի չի՞ գնում, Աննան հացի՞ է ման գալիս՝ բարեգործական ֆոնդն ուտելով ու հարուստներին շանտաժի ենթարկելու արդյունքում գոյացող միլիոնավոր դոլարների հաշվին ախպեր Հրաչիկին մուլտիմիլիոնատեր սարքելով… Իմաստ ունի՞ ցանկը շարունակել ու հատ առ հատ թվարկել, թե ովքեր էին Գռզոյի թիմակիցները նախքան 2018-ը, ովքեր են նրանք այսօր՝ Նիկոլի դարում:
Իրականում Գռզոն իր այս հայտարաությամբ ի ցույց է դրել ոչ թե նախկինների փողերը, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, այլ՝ Արցախի հանդեպ իր իրական վերաբերմունքը: Գռզոյի համար այս կյանքւոմ ամեն ինչ փողով է չափվում, իսկ քանի որ Նիկոլը թուրքերից հենց գլխից միլիարդներն արդեն գրպանել է՝ Արցախը վերածելով Ղարաբաղի տնտեսական գոտու, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, Գռզոյի համար պրոբլեմ չէ Արցախն անկարևոր մի բան հռչակելը:
Արցախի առաջնային թշնամիները ոչ թե թուրքերն են, այլ՝ գռզոները…