Նիկոլ Փաշինյանը բոլոր հարցերը լուծել է ու հանգիստ խղճով գնացել է Բաթումի Անգլիա-Իսպանիա խաղն է երկրպագում


22:26 , 8 հուլիս, 2023

Նիկոլին ասեք՝ ոչ Թուրքիան է խաղում, ոչ՝Ադրբեջանը.ու՞ր ես հասել Բաթումի ֆուտբոլ նայում։
Նիկոլ Փաշինյանը բոլոր հարցերը լուծել է, Արցախի բլոկադան վերացրել է, Հայաստանի 150 քառ.կմ ազատագրել է ադրբեջանական օկուպացիայից ու հանգիստ խղճով գնացել է Բաթումի Անգլիա-Իսպանիա խաղն է երկրպագում։
Բայց քանի որ Թուրքիայի հավաքականը եզրափակիչ չի հասել, Փաշինյանը դժվար կողմնորոշվի, որ հավաքականին երկրպագել։