Եվրատեսիլ 2024 երգի մրցույթ. հյուրընկալող է ընտրվել Շվեդիայի Մալմյո քաղաքը


22:26 , 7 հուլիս, 2023

Շվեդիայի Մալմյո քաղաքը կհյուրընկալի Եվրատեսիլ 2024-ը, իսկ երեք կենդանի շոուները տեղի կունենան մայիսի 7-ին, 9-ին և 11-ին: Այս մասին գրել է Euronews Culture-ը;

Ծովափնյա քաղաքը պատրաստվում է ընդունել հաջորդ տարի Եվրատեսիլ երգի 68-րդ մրցույթը։

Եվրատեսիլ 2023-ն անցկացվել էր Լիվերպուլում, և հաղթող էր ճանաչվել Շվեդիայի ներկայացուցիչ Լորինն իր Tattoo երգով։ Նա հավաքել էր 583 միավոր։