ՊՍԺ-ն պաշտոնապես ներկայացրել է Մանուել Ուգարտեին


21:43 , 7 հուլիս, 2023

Armsport.am-ը գրում է.

«Պարի Սեն Ժեմենը» պաշտոնապես ներկայացրել է ուրուգվայցի հենակետային կիսապաշտպան Մանուել Ուգարտեին, որը տեղափոխվել է պորտուգալակն «Սպորտինգից»։

22-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա 4 համարի ներքո։ 

Խաղացողը «Փարիզցիների» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր, տեղափոխվել է 60 միլիոն եվրոյի դիմաց։

«Շատ ուրեխ եմ։ Չեմ կարող սպասեկ, թե երբ եմ սկսելու խաղալ։ Առաջին հերթին, եկա ակումբի մեծության պատճառով, բայց նաև երկրպագուների, աջակիցների համար։ Որովհետև միշտ սիրել եմ մեծ աջակիցներով թիմերը»,- ասել է ուրուգվայցի խաղացողը։

«Երբ ՊՍԺ-ի պես ակումբն ուզում է քեզ, դա մի հաճելի բան է»,- նշել է նա։