Արմեն Գրիգորյանն ու Ջեյք Սալիվանը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու մարտահրավերները


09:16 , 7 հուլիս, 2023
Հուլիսի 6-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու մարտահրավերները: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել հայկական կողմի մոտեցումները մի շարք կարևոր ուղղություններով:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ մասնավորապես, շեշտել են երկկողմ համագործակցության զարգացումը՝ էներգետիկայի, տնտեսության և ժողովրդավարության շրջանակներում: