15:41 , 9 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Դանիա հանդիպման ազդանշանն ապահովելու են գերմանացիները:
Այդ նպատակով Գերմանիայից նկարահանող խումբ է ժամանել: Գերմանացիները կապահովեն HD որակ:
Հիշեցնենք, որ հանդիպումը սկսվելու է 20:00-ին:Այն հեռարձակելու է «Արմենիա» հեռուստաընկերությունը: